Սկիզբը` այստեղ
Եվ այս «Նոր Բաբելոնի» բռնատիրության պիղծ և գերխորամանկ գործընթացի զարգացումը հետևյալ քայլերով է նախատեսվում: Եվ դրանք արդեն շատ ու շատ են, մեր տեսածներից մի քանիսը թվենք:
ա) պարտադիր կամավորությամբ և արհեստավարժության խաբեական սկզբունքներով, տուգանքների սպառնանքներով, սուտ խոստումներով սովորույթ դարձնել քարտի ընդունումը, մինչև որ ամենքին էլ փորձեն ներառել 666 չարի քարտային համակարգի մեջ:
բ) Ստեղծելով ահաբեկչություն և նույն ահաբեկչության դեմ՝ հակաահաբեկչություն, պատճառաբանելով, որ անհատական քարտի արձակած էլեկտրոնային ճառագայթներով պիտի գտնել և պատժել «մարդկության ահաբեկիչներին» և այդպես սարքովի այս խաղով, թե որքան «անհրաժեշտ է» մի խումբ հանցավորների համար ողջ մարդկությանը չիպավորել:
գ) Մարդկանց աշխատավարձերի գումարները քայլ առ քայլ ներառել անհատական քարտերում, դրամը թողնելով միայն բանկերում, որպեսզի մի օր գնում և վաճառք միայն քարտերի միջոցով կատարվի՝ ՀԴՄ-ների միջնորդությամբ քարտերից հանելով գնվածի կամ վաճառվածի գումարը:
դ) Անհատական քարտը չիպի տեսքով սրսկել մարդու աջ ձեռքի ու ցուցամատի միջև, դաջել ճակատին, կեղծ մարդասիրությամբ պատճառաբանելով, թե. «Որպեսզի քարտը կորցնելով մարդը սովի չմատնվի», այդ բանի համար է անհրաժեշտություն դարձել: Լուսահոգի դասախոս Արամ Գրիգորյանը, որ այս հարցերում քաջ էր ու տեղեկացված, ինձ մի լուսանկար ցույց տվեց, այն էլ այն օրերին, երբ մեզանում ՀԴՄ-ները դեռ չկային, ապագա ՀԴՄ-ների լուսանկարն էր, որ բռնատերերը դեռ «գործի» մեջ չեն մտցրել, բայց պատրաստվում են անել: Ո՛չ այս մեր տեսած ՀԴՄ-ներից էր, այլ որ` նոր պիտի լինեն: Այս լուսանկարում մարդը աջ ձեռքը մտցնում է «նոր տեսակի» ՀԴՄ-ի աջ ձեռքի ափի համար սարքված տեղում, և ՀԴՄ-ն ձեռքում սրսկված չիպից հանում է համապատասխան գումարը: Անհատական քարտերով աշխարհը մի օր վերածվելու է բանտային մի ճամբարի, ուր ո՛չ թե անունն ու սեռը, ազգությունն են կարևոր, այլ անհատական թիվը որպես մի իրի հաշվառում, «Մի բան, որ մարդու իրավունքների իսպառ վերացման մասին է խոսում» գրում է ՍԴ անդամ, Մայր Աթոռի հոգևոր խորհրդի անդամ, լուսահոգի Ռաֆայել Պապանյանը:
ե) Այս համակարգով մարդը դառնում է բռնատերերի ձեռքին խաղալիք խամաճիկ, քանի որ չիպերը նախատեսված են նաև մարդու նյարդերի վրա հեռակառավարմամբ հրամաններ արձակել՝ բռնատերերի կամքը կատարելու հրահանգներով: Մարդուն այդպես վերածելով խամաճիկի: Եվ այդ գերչարությանը հասնում են 666 թվային համակարգով, Աստծո գիտությունը չարության մեջ գործադրելու միջոցով: Թե ինչու է չարը վեցերով գործում, մեր Մխիթար Գոշը լավագույնս է հարցը մեկնել, ասելով՝ «Վեցը մարմնի վրա ներազդման թիվն է»: Եվ պարզ մի պատճառով է այդպես, քանի որ առաջին Ադամը վեցերորդ օրը մարմնապես սարքվեց, և սարքվելուց հետո միայն Աստված կենդանության շունչ փչեց նրա մեջ: Եվ մարդն այդպես դարձավ կենդանի, հոգևոր անձ: Այսինքն՝ Նեռի կողմից Աստծո գիտությունն է այսօր ի չարը գործադրվում, միայն Ադամի մարմնավորը ընդունելով և Աստծով հոգևոր անձ լինելը իսպառ մերժելով:
Ահա թե ինչու է Հայտնության Գրքում Նեռն իր համակարգով անվանվում «Գազան», «Վիշապ», որ վեր է ելել ամենայն բարին ապականելու և խորտակելու, ամենայն բարի բան ոչնչացնելու: Եվ որ Գազանն ու Վիշապը նաև Հակամարդն է, այդ հստակորեն երևում է նրա հարյուրավոր ծրագրերից մի քանիսը թերթելով.
ա) Մարդկության 6-7 միլիարդից թողնել 1 ոսկե միլիարդ, մնացածին ոչնչացման մեջ դնել, առավել՝ ինքնաոչնչացման: Այդ բանի համար իրավունքներ տալ պոռնկությանը, միասեռականությանը, սեռափոխությանը: Դրանք մտցնել փորձելով անգամ դպրոց ու մանկապարտեզ, քանի որ բարոյապես փչացած ազգերը մատնվում են ինքնաոչնչացման:
Տարիներ առաջ ռադիոյի ծրագրերից մեկով (կարծեմ՝ Հանրային ռադիոյով) բարկացած հայ գիտնականների և մանկավարժների կլոր սեղան էր: Պարզվում է, որ Նեռի գործակատարները, ո՛չ թե Աստծո կամ բանականության, այլ իրենց իրավունք տվողների իրավունքով «սեռական փորձարարական» դաս են անցկացրել մեր դպրոցներից մեկում, և սեռանդամների պահպանակներ են բաժանել աշակերտությանը, որպեսզի նրանք «կենակցելիս սեռավարակներ չունենան»:
Այդպես մղելով նրանց շնանալու և պոռնկացման առաջին քայլերի, ճակատագրերի խեղման ու վատթար անկման»:
«Անվտանգ սեքս արեք» խորհուրդ են տալիս վիշապ «քեռիները» հայ անմեղսունակ երեխաներին: Ինչպիսի «բարերար մտահոգությո՜ւն», ինչպիսի «հոգատարությո՜ւն»: Ինչպես ասում են գառան հոտը հանձնել են պատառոտող գայլերին, որ սրանք «պահպանե՞ն»: Այդպես է Նեռական ամեն հոգատարություն:
բ) Ապականել Աստծո բնությամբ մարդուն տրված պտուղների, բանջարեղենի սերմերը, վարակելով դրանք մահաբեր, Աստծո բնությանը հակառակ գեներով, այդպես տառապալից հիվանդություններ առաջացնելով ու մահ տարաժամեր հաճախեցնելով, որ... «մարդկության թվաքանակը քչանա»:
գ) Ստեղծել արհեստական համաճարակներ և միևնույն ժամանակ՝ պարտադիր շարժում քարոզել նույն համաճարակների դեմ (թռչնագրիպ, խոզի գրիպ և այլն), որոնք պետություններից մեծ գումարներ խժռելով առավել կթշվառացնեն ժողովուրդներին, այդժամ «պարտքեր» տալով, վիշապ «քեռիները», նեռերն այսինքն, հայտնվում են նրանց կողքին, որպես բարեգործներ` մեծ պարտքերի տակ գցելով, իսկ պարտքերի դիմաց պահանջելով` այս կամ այն անօրեն ու քայքայիչ ծրագրերն օրինականացնել, ժողովուրդներին այդպես առավել մղելով թշվառությամբ ոչնչացման, արտագաղթի, ինքնաոչնչացման, նաև պարտքերի դիմաց՝ նրանց իշխանություններին մատնելով ստրկահաճո և չար ենթակայությունների:
Եվ այնքան շատ են Նեռի գերայլանդակությունները, գերանհեթեթություններն ու մահացու չարագործությունները, որ անհնար է թվարկելն անգամ: Եվ դրանցից որ մեկն էլ քննենք՝ գերպիղծ են և գերանհեթեթ, ըստ էության, կեղծ բարությամբ և սվաղված նենգությամբ, ժպտալով խարդավության:
Եվ ամենքն էլ հատկապես դեմ են և ուղիղ հակառակ` Քրիստոսի Ավետարանին: Եվ բոլորն էլ հարմարեցված մոլորեցնելուն, խաբելուն, թե իբր «մարդասիրությունից հալ ու մաշ լինելու» պատճառով են սարքվում այլանդակ ու սոսկալի, մահացու այդ խառնակությունները:
Քրիստոս եկավ անգամ մեղավորներին գտնելու ու փրկելու, իսկ Նեռը աշխարհ է եկել՝ անգամ արդարներին գայթակղելու և կորստի մատնելու ծրագրերով:
Այդ է պատճառ, որ Նեռի հիմնական թշնամին Քրիստոսն է, որ մեզ կյանք է տալիս, որ մեր կյանքի միջնորդն է առ Աստված, և մեզ հալածող Նեռը միայն Քրիստոսով է պարտվում ու ընկրկում-ընկնում:
Եվ Քրիստոս նախօրոք է Հովհաննեսի Հայտնության Գրքի միջոցով հայտնի արել և մեզ պարզեիպարզ նկարագրել այս ամենամեծ գազանին ու վիշապին, որպեսզի չխաբվենք ու չկործանվենք:
Այսինքն, հարկ է ըստ Ավետարանի և Աստծո պատվիրանների ապրել, որպեսզի երբե՛ք չմոլորվենք ու չընկնենք կորստով: Քանի որ կեղծ բարերար Նեռը, ըստ էության Գազան ու Վիշապ լինելով, մեր բանական հոգիների մահն ու կորուստը, վախճանն է շարունակ որոնել և որոնում, որոնելու:
(շարունակելի)
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ